Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ
14:34 - 12 հունիսի, 2022

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության բազմադարյա ավանդույթները, ամրությունը և ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, որոնք հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային։

Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել