Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00-ն, փակ է լինելու
17:09 - 13 հունիսի, 2022

Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00-ն, փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ «Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 37+500-կմ 55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ 51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։

Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։ Մյուս տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել