armsport.am: Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Շոտլանդիային ու 1-4 հաշվով պարտություն կրեց։
Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը․ «Կամոյի կարմիր քարտը խաղային դրվագ էր։ Իսկ առաջին դեպքը պետք է վերլուծել և խոսել այդ մասին։ Շատ ցավալի է, որովհետև մինչ այդ թիմը, կարծում եմ, շատ լավ էր խաղում։ Կարծում եմ՝ հանկարծակիի բերեցինք մրցակցին՝ խաղալով 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք։
Այս խաղը 43-րդ րոպեին վերջացավ այն բանի համար, ինչը դուք հիշատակեցիք (կարգապահության- խմբ․):
Պետք է սառնասրտորեն վերլուծել այս ամենը, բայց նաև պետք չէ չափից մեծ ճնշում գործադրել տղայի (Արման Հովհաննիսյանը - խմբ․) վրա․ նա թիմում շատ սիրված է։
Էդուարդը երիտասարդ ֆուտբոլիստ է, և փոխարինման ժամանակ պահվածքի մասին հանդերձարանում կխոսենք, նա մեծ ցանկություն ուներ խաղը շարունակելու, բայց չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ նա արդեն դեղին քարտ ուներ, իսկ առջևում դեռ ժամանակ կար։
Առաջին 43 րոպեներին մեր թիմի խաղն ինձ անչափ դուր եկավ, մի քանի գոլային պահ ստեղծեցինք անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Այս հարցում, կարծում եմ՝ բոլորս համակարծիք ենք։
Պետք է ավելի շատ կարողանաս վերահսկել ինքդ քեզ ու ավելի սառնասիրտ լինես, բայց խաղադաշտում դա երբեմն այնքան էլ հեշտ չէ։
Կարծում եմ՝ ասյօրվա խաղի հետ կապված պետք է վերլուծել առաջին 43 րոպեները։ Այդ ընթացքում մենք վատ չէինք խաղում անչափ ուժեղ թիմի դեմ, բայց այս ամենը վերջացավ այնպես, ինչպես վերջացավ։ Մենք հավասարը հավասարի պես պայքարում էինք այն թիմի դեմ, որը մոտ էր աշխարհի առաջնություն դուրս գալուն։ Բայց, երբ 11-ը խաղում է 10-ի դեմ, առավելությունը նկատելի է լինում։
Ես զարմացած չեմ մեր թիմի ֆուտբոլիստներով, երկար ժամանակ է՝ ճանաչում եմ նրանց, հետևում եմ նրանց խաղերին։ Բայց պնդում եմ, որ պետք է խոսել կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստի հետ ու բացատրել, որ նման իրավիճակներն անթույլատրելի են, սակայն կուզեի դուք վերլուծեիք առաջին կեսն այս խաղի»,- ասաց մարզիչը։
comment.count (0)