Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին
15:14 - 15 հունիսի, 2022

Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունն, Իսրայելն ու Եգիպտոսն այսօր գործարք են կնքել Եմ երկրներին բնական հեղուկ գազի մատակարարման ծավալների ավելացման մասին, գրում է The Associated Press-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Իսրայելն ավելի մեծ քանակությամբ գազ կուղարկի ԵՄ երկրներ Եգիպտոսի միջոցով, որն այն հեղուկ վիճակում կարտահանի ծովով։

«Ես ջերմորեն ողջունում եմ այս պատմական համաձայնագրի սստորագրումը», - ասել է ֆոն դեր Լյայենը Եգպիպտոսի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հետ համատեղ ասուլիսին։

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կնքվել է Եվրոպայի ջանքերով, որոնք ուղղված են էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից զատ այլ «հուսալի մատակարարներից» դրանց ներկրմանը։

Գործարքի համաձայն՝ Եվրամիությունը կօգնի Եգպիտոսին և Իսրայելին ավելացնել գազի արդյունահանումն ու նրանց տարածքային ջրերում բացահայտել դրա նոր աղբյուրներ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ծավալով գազ է Եվրոպային մատակարարելու Իսրայելը կամ Եգիպտոսը։

Անցյալ տարի ԵՄ-ն գազի իր պահանջարկի 40%-ը ներկրել է Ռուսաստանից, սա դժվարություններ է առաջացրել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել