Պուտինի խոսքով՝ ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով Եվրոպայի կորուստները կգերազանցեն $400 միլիարդը
17:45 - 17 հունիսի, 2022

Պուտինի խոսքով՝ ՌԴ դեմ պատժամիջոցների պատճառով Եվրոպայի կորուստները կգերազանցեն $400 միլիարդը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական տնտեսության կորուստները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով կարող են գերազանցել $400 միլիարդը, գրում է «Ինտերֆաքսը»։

«Սա է այն որոշումների գինը, որոնք կտրված են իրականությունից և կայացվել են՝ ի հեճուկս առողջ դատողության», - ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին ունեցած ելույթում։

Նա ընդգծել է, որ այդ «ծախսերն ուղղակիորեն անդրադառնում են Եվրամիության բնակչության և ընկերությունների վրա»։

«Եվրոգոտու առանձին երկրներում գնաճն արդեն գերազանցել է 20%-ը», - ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ «պատժամիջոցային քաղաքականությունը զենք է, այն երկսայր է»։

 

Նորա Վանյան

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել