«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Աշխատանքային հերթական՝ հունիսի 20-ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության հաորդագրության համաձայն՝ բուժզննումը կազմակերպվելու է ուղևորների անվտանգության նկատառումներով։ Համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:
comment.count (0)