Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են անձրև և ամպրոպ
13:56 - 22 հունիսի, 2022

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 23-27-ը՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: 

Մարզերում այսօր և հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ը, 27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել