Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանին:
Այս մասին տեղեկացնում է ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։
Կարևորելով մայրաքաղաքում կանաչապատ տարածքների պահպանումն ու ավելացումը՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում զգալի փոփոխությունները տեսանելի կլինեն:
Նորանշանակ տնօրեն Արմեն Բեգոյանն էլ հավաստիացրել է, որ կանաչապատման ոլորտում կլինեն նոր մոտեցումներ՝ արդիական լուծումներից մինչև ֆունկցիոնալ կանաչապատում:
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)