Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևին հասցված հրթիռային հարվածներից հետո, որոնց հետևանքով, ուկրաինական կողմի տվյալներով, վնասվել է մեկ բնակելի շենք և մանկապարտեզ, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդներին կոչ է արել խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
«Այս յոթնամյա երեխան հանգիստ քնած է եղել Կիևում, երբ ռուսական թևավոր հրթիռն ընկել է շենքի վրա»։ Դեռ հարվածի տակ են այսպիսի շատ երեխաներ ողջ Ուկրաինայի տարածքում։ G7 գագաթնաժողովը պետք է արձագանքի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով և ծանր սպառազինության մատակարարմամբ։ ՌԴ անառողջ իմպերիալիզմը պետք է պարտություն կրի», - գրել է նա Թվիթերում։
Նշենք, որ Բավարիայի (Գերմանիա) Էլմաու ամրոցում այսօր սկսվել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը, այն անցկացվում է հունիսի 26-28-ը։ Հունիսի 29-30-ին Մադրիդում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
Նորա Վանյան
comment.count (0)