tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաբազաների տեղակայումը չի պաշտպանի Ֆինլանդիային և Շվեդիային, այլ, ընդհակառակը, միայն կվտանգի տեղի բնակիչներին։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«ՆԱՏՕ-ի բազաների տեղակայումը չի պաշտպանի ոչ Ֆինլանդիային, ոչ Շվեդիային։ Ընհակառակը։ Հարվածի տակ կդնի այն քաղաքների բնակիչներին, որտեղ տեղակայվելու են ռազմական ենթակառուցվածքները», - գրել է Վոլոդինը։
comment.count (0)