hetq.am: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրի դեսպանները երեքշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ստորագրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ արձանագրությունները։ Արդյունքում երկու երկրները հիմա կարող են մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր նիստերին, սակայն դեռևս չունեն ձայնի իրավունք։
«Երկու երկրները պաշտոնապես հաստատել են իրենց ցանկությունն ու կարողությունը կատարելու քաղաքական, իրավական և ռազմական պարտականությունները, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ նշվում է դաշինքին անդամակցության մասին արձանագրության մեջ։
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է հաստատվի դաշինքի անդամ բոլոր 30 երկրի կողմից։ Գերմանական խորհրդարանը արդեն իսկ այս շաբաթ կարող է քվեարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության օգտին։
comment.count (0)