Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ |tert.am|
09:27 - 08 հուլիսի, 2022

Ճապոնիայում անհայտ անձը մահափորձ է իրականացրել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ |tert.am|

tert.am: Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը մահափորձ է իրականացրել երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով 06:30-ին)։ Լսվել է երկու կրակոցի ձայն, որից հետո երկրի նախկին վարչապետն ընկել է։ Գործակալության տվյալներով՝ հարձակվողը կրակել է թիկունքից, իսկ գնդակը վնասել է կրծքավանդակի հատվածը։ Այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աբեի մոտ արյունահոսություն էր նկատվում նաև պարանոցի հատվածում։ 

Հաղորդվում է, որ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները սրտի անուղղակի մերսում են իրականացրել, սակայն նա կենդանության նշաններ ցույց չի տվել։ Նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, թոքերը դադարել են գործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել