ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից որևէ տեղ հեռանալ չի պատրաստվում. Բայդեն |azatutyun.am|
17:53 - 16 հուլիսի, 2022

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից որևէ տեղ հեռանալ չի պատրաստվում. Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահի և արաբական մի շարք պետությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված համաժողովը։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենից և Պարսից ծոցի միապետներից բացի գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ղեկավարները։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին մենակ չի թողնի. - «Մենք չենք հեռանա [տարածաշրջանից]՝ թողնելով, որ առաջացած վակումը լրացվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից»։

Դիմելով իր արաբ դաշնակիցներին՝ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը երբեք չտիրանա միջուկային զենքի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել