Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը
 |hetq.am|
11:54 - 19 հուլիսի, 2022

Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը |hetq.am|

hetq.am: Բրիտանական խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը հրաժարվել է աջակցել դեռևս գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը անվստահություն հայտնելու քվեին։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նախագծին դեմ է քվեարկել 349 պատգամավոր, կողմ՝ 238-ը։ 

Հունիսին բրիտանական խորհրդարանում կայացել էր անձամբ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Այն ևս ձախողվել էր, սակայն հուլիսի սկզբին Բորիս Ջոնսոնի կառավարությունից հեռացել էր մոտ 50 մարդ, և վարչապետն ստիպված էր հրաժարական տալ։ Վերջինս շարունակում է կատարել Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պարտականությունները, քանի դեռ նրա կուսակիցները չեն ընտրի նոր առաջնորդին։ Դա պետք է կայանա սեպտեմբերի սկզբին։ 

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Ջոնսոնի կառավարությանն անսվտահություն հայտնելու նախաձեռնությունը պատկանում էր հենց կառավարությանը։ Դա արձագանքն էր Լեյբորիստական կուսակցության և ընդդիմադիր մյուս ուժերի փորձերին հասնելու Ջոնսոնի և նրա կառավարության հրաժարականին՝ չսպասելով խորհրդարանական նոր ընտրություններին։  

The Independent-ը գրում է, որ քվեարկությունը տապալվել էր, քանի որ Պահպանողական կուսակցությունը, որը Համայնքների պալատում կազմում է մեծամասնությունը, հետաքրքրված չի հիմա համընդհանուր ընտրությունների անցկացմամբ, մասնավորապես, կուսակցությունում առաջնորդի բացակայության պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել