Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Ժամը 18։15-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Կառույցի ֆեյսբուքյան գրառման մեջ նաև ասված է.

 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված մասնագիտական զննության արդյունքում պարզվել է, որ ռումբ տեղադրելու վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Ժամը 18։15 –ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

Հիշեցնենք, որ ահազանգը ստանալուց հետո ազգաբնակչության անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը ժամը 13։30-ից ժամանակավորապես դադարեցվել էր»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով