Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները
 |news.am|
09:42 - 22 հուլիսի, 2022

Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները |news.am|

news.am: Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի առնվազն 2 պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվները, հաղորդում է AFP լրատվականը՝ հղում տալով Meta ընկերության տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ քայլը համապատասխանում է ԱՄՆ օրենքներին, որոնցում թալիբներին «ահաբեկչական կազմակերպություն» են անվանում:

Թեեւ Meta ընկերությունը չի տրամադրել արգելված լրատվամիջոցների ցանկը, այնուամենայնիվ Աֆղանստանի ազգային ռադիո հեռուստատեսությունը (RTA) եւ պետական ​​«Բախթար» լրատվական գործակալությունը հայտարարել են, որ իրենց օգտահաշիվներն արգելափակված են:

Մասնավոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, ամենայն հավանականությամբ, չեն տուժել:

«ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ թալիբները ահաբեկչական կազմակերպություն են եւ նրանց արգելված է օգտվել մեր ծառայություններից։ Մենք հեռացնում ենք թալիբների կողմից կամ նրանց անունից ստեղծված հաշիվներն ու արգելում գովասանքը, աջակցությունը եւ նրանց ներկայացնելը», - AFP-ին ասել է Meta-ի ներկայացուցիչը:

Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը քննադատել է ընկերության քայլը՝ ասելով, որ դա ցույց է տալիս ամերիկյան ընկերության «անհանդուրժողականությունը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել