azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը, կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ադրբեջանական օկուպացված տարածքներն ազատագրելու համար», փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
«Օկուպանտի նկատմամբ չի գործադրվում համարժեք ճնշում՝ ադրբեջանական գրավյալ տարածքները ազատագրելու հարցով: Հակամարտությունը կկարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ըստ «Ինտերֆաքս»-ի հայտարարել է Ալիևը:
comment.count (0)