Էկոնոմիկայի փոխնախարարը և Ալբանիայի դեսպանը մտքեր են փոխանակել համատեղ գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ
19:47 - 22 հուլիսի, 2022

Էկոնոմիկայի փոխնախարարը և Ալբանիայի դեսպանը մտքեր են փոխանակել համատեղ գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային։

Արմեն Արզումանյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
 
Լուելա Հայդարագան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կարևորում է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները հատկապես զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում։
 
Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել