tert.am: Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։
«Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,– ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերի ձայները խանգարում են մարդկանց, ապա քաղաքապետն ասաց, որ այդ համակարգը իր հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր և վստահություն հայտնեց, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել։
comment.count (0)