Գեղարքունիքի սահմանային գոտում հայտնաբերվել է  սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող.ՊՆ
00:00 - 01 հունվարի, 0001

Գեղարքունիքի սահմանային գոտում հայտնաբերվել է սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող.ՊՆ

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։

Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է։  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել