Այս օրերի և այս պահի սահմանային իրավիճակը ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է, որի թիրախում Լաչինի միջանցքն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ կրկին դիմելով ագրեսիայի։
Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ-ն ունի զոհեր, վիրավորներ:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումն անթույլատրելի ու դատապարտելի է:
Ռուսական խաղաղապահները պետք է զսպող հստակ գործողություններ իրականացնեն` ապահովելու իրենց պատասխանատվության գոտում խաղաղությունը և կայունությանը՝ իրենց մանդատին համապատասխան»,- գրել է Բաքոյանը:
comment.count (0)