hetq.am: Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցություններ է վարում, որտեղ ուրբաթ օրը՝ օգոստոսի 5-ին իսրայելական բանակը գործողություն էր սկսել «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է The Jerusalem Post թերթը։
Ինչպես պարբերականին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, Իսրայելը բանակցություններ է վարում հրադադարի շուրջ, որը կնշանակի Գազայում «Արևածագ» գործողության ավարտը։ Իսրայելական իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունները։
Օգոստոսի 7-ին ավելի վաղ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ Գազայում «Իսլամական ջիհադի» դեմ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ են»։ Իր հերթին պաշտպանության նախարար Բենի Գանցն ընդգծել է, որ իսրայելական ուժայինները կշարունակեն «Իսլամական ջիհադի» դեմ գործողությունները, «քանի դեռ չեն վերացրել Իսրայելի հարավային շրջանների նկատմամբ առկա սպառնալիքը»։
comment.count (0)