Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ թեմաներից մեկն է. Նիկոլ Փաշինյան |aysor.am|
06:00 - 26 ապրիլի, 2019

Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականության պաշտպանությունն ամենահրատապ թեմաներից մեկն է. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: «Ժամանակակից աշխարհում մտավոր սեփականությունը և դրա պաշտպանությունն ամենահրատապ և առարկայական թեմաներից մեկն է, և սա պատահական չէ։ Մարդկությունը եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը», - այսօր՝ Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական կարողությունից այսօր առավել կարևոր է դարձել մտավոր սեփականությունը։

«Ցանկացած մեզ շրջապատող ամեն բան նախ գոյություն է ունեցել մեր մտքում։ Որևէ բան գոյություն չունի, որը նախ մարդու գլխում չի ձևավորվել և նոր միայն իրականություն դարձել։ Որևէ ճարտարապետ չի կարող իմանալ՝ ինչ է ուզում, եթե մտքում մինչև վերջ չի պատկերացնում իր ուզածը։ Մեր բոլոր գաղափարները մեր մտքերում են», - ասաց գործադիրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց՝ պատահական չէ, որ 21-րդ դարում շատ է կարևորվում ստեղծագործ մտածողությունը։

«Մտավոր սեփականության պաշտպանությունը պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը, որովհետև համաշխարհային տնտեսությունն ամբողջությամբ հիմնված է մտավոր սեփականության վրա, այն իրողությունների վրա, որոնք ձևավորվել են մարդու մտքում՝ ինտերնետ, սմարթֆոններ, համակարգիչներ։ Սրանք ստեղծվել են մարդու մտքի արդյունքում։

Այլևս այն ժամանակները չեն, որ կարևոր լինի՝ ոսկի, նավթ, գազ ունենք, թե չունենք։ Կարևոր է՝ արդյոք ունենք մտավոր գործիքներ։ Մենք մարտարավեր ենք նետում այն խեղճությանը, որի մեջ երկար ժամանակ մեր երկիրը գտնվել է։ Հայ ժողովուրդը տաղանդավոր է, ստեղծագործող և կրեատիվ։ Համոզված եմ, որ այսօր ունենք բավարար պոտենցիալ», - ասաց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել