ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։
Հիշեցնենք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
comment.count (0)