Պուտինը և Սի Ծինփինը խոստացել են մասնակցել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին
11:07 - 19 օգոստոսի, 2022

Պուտինը և Սի Ծինփինը խոստացել են մասնակցել Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախատեսում են մասնկացել «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Բալիում։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Այո, Սի Ծինփինը մասնակցելու է, նախագահ Պուտինը ևս ինձ ասել է, որ գալու է»,- ասել է Վիդոդոն Bloomberg-ին տված հարցազրույցում։

Դեռևս ապրիլին Ինդոնեզիայի նախագահը հաստատել էր, որ ՌԴ նախագահը ընդունել է համաժողովին մասնակցելու հրավերը։

Կրեմլի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ երեկ ՌԴ և Ինդոնեզիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել ու, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև համաժողովին նախապատրաստական հարցեր։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դեռևս որոշված չէ, թե Պուտինը ինչ ֆորմատով է մասնակցելու համաժողովին։

Նախատեսվում է, որ համաժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 15-16-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել