Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման կարգը և պայմանները
12:01 - 24 օգոստոսի, 2022

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման կարգը և պայմանները

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հաստատեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման օժանդակության կարգը և պայմանները։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանի տնտեսությունը առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, և դա ոգեշնչում է զբաղվել ներդրումների խթանմամբ։ 
Նա նշեց, որ  ծրագիրը միտված է օգնել բոլոր ներդրողներին՝ իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում․ 

«Շատ մարդիկ, ովքեր գործարաններ են կառուցում, հյուրանոցներ, տարբեր տեսակի ներդրումներ են անում, գրեթե միշտ խնդիրներ են ունենում որոշակի ենթակառուցվածքների հետ կապված։ Կլինի դա ջրատար, գազատար․ այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենը օգնելով նրանց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ։ Եթե որևէ ներդրող ներդում է անում մինչև 500 միլիոն դրամի չափով, մենք այդ գումարի 20%-ի չափով պատրաստ ենք տրամադրել այն ենթակառուցվածքը, որը իրեն անհրաժեշտ է։ Եթե 500 միլիոն դրամը գերազանցող գումար է, ապա 10%-ի չափով։ Այսինքն՝ եթե որևէ մեկը մեկ միլիարդ դրամի ներդրում է անում, մենք 500 միլիոնի 20%-ը և մյուս 500 միլիոնի 10%-ը տրամադրում ենք, այսինքն ՝ 150 միլիոն դրամի օժանդակություն ենք պատրաստ տալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել