Խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հետ կապված կարգավորումները կխստացվեն
13:14 - 24 օգոստոսի, 2022

Խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հետ կապված կարգավորումները կխստացվեն

Էկոնոմիկայի նախարարությունը Սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում՝ կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանությում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված։ Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այդ առումով մենք վերջին երկու շաբաթը ամենօրյա և ինտենսիվ ստուգումներ ենք իրականցնում և համարյա ամեն օր ունենք արձանագրություններ։ Հիմա մենք ձեռնամուխ ենք եղել այդ կագավորումների խստացմանը, որպեսզի մենք ոչ միայն արգելենք մսի վաճառքը, այլ տնտեսավարողը իսկապես ցավ զգա՝ օրենքները և ստանդարտները խախտելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել