Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի, Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ
 |tert.am|
14:01 - 24 օգոստոսի, 2022

Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի, Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Ղրիմը կրկին պետք է դառնա ուկրաինական տարածք, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN-ին տված հարցազրույցում։

«Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր: Ղրիմը ուկրաինական տարածքի մաս է: Դա պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքը, որը կկնքվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է նա:

2014 թվականի մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը և Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի և իշխանափոխության պայմաններում ընդունել են հռչակագիր Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության մասին։ Մարտի 16-ին թերակղզում 80%-ից ավելի մասնակցությամբ հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը։ Մարտի 18-ին պայմանագիր է ստորագրվել Ռուսաստանի Դաշնություն նոր սուբյեկտների ընդունման մասին։ Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հրաժարվել են ճանաչել Ղրիմի անկախությունը և նրա վերամիավորումը Ռուսաստանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել