ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կաջակցեն այնքան, որքան պահանջվի|armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: Այդ մասին ասված է նրանց հայտարարություններում, որոնք օգոստոսի 24-ին տարածվել են Բրյուսելում Ուկրաինայի անկախության օրվա առթիվ:

«Այսօր Ուկրաինան նշում է Խորհրդային Միությունից իր անկախության 31-րդ տարեդարձը: Դա այն օրն է, երբ նշում են Ուկրաինայի բացառիկ եւ յուրօրինակ պատմությունը, մշակույթը եւ լեզուն: Եվրամիությունն այսուհետեւ էլ կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասված է հայտարարության մեջ: Կիեւին իր աջակցությունն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Դուք կարող եք շարունակել ՆԱՏՕ-ի աջակցության հույսն ունենալ այնքան, որքան հարկավոր լինի: Ուժեղ եւ անկախ Ուկրաինան կենսականորեն կարեւոր է եվրատլանտյան գոտու կայունության համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով