«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին |news.am|
08:33 - 24 ապրիլի, 2019

«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին |news.am|

news.am: Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, պետք է լինեն հստակ փաստեր, փաստարկներ, այդ թվում սեփականության իրավունքի հետ կապված. «Կան սեփականության իրավունքի տարբեր ասպեկտներ՝ անհատի սեփականության իրավունք, հավաքական սեփականության իրավունք: Այդ ուսումնասիրության զգալի մասը վերաբերում է նաեւ սեփականության իրավունքին:

Այստեղ խնդիրն այն է, թե ինչ փաստաթղթեր, ինչ հիմքեր, ինչ հիմնավորումներ կան եւ ինչպես պետք է բարձրացնել հարցը, ով է համարվելու իրավահաջորդ եւ ինչպես է բարձրացվելու այդ հարցը, որպեսզի հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն»,-ասաց Հարությունյանն ու հավելեց. «Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կլինի շատ վտանգավոր նախադեպ: Այստեղ պետք է զգույշ գործել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել