Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ


 |factor.am|
16:43 - 25 օգոստոսի, 2022

Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ |factor.am|

factor.am: Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական The Globe and Mail թերթին տված մեկնաբանության մեջ։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու արդյունքում արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը շահագրգռված է «Հեռավոր հյուսիսում անվտանգության, կայունության և համագործակցության պահպանմամբ»։

«Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսային Ատլանտյան, որտեղով անցնում են առանցքային առևտրային և տրանսպորտային ուղիները՝ միացնելով Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Ուստի չափազանց կարևոր է տարածաշրջանում նավարկության ազատության ապահովումը»,- ասել է Ստոլտենբերգը։

Ըստ պարբերականի՝ նրանց ռազմական ուժերը կբավականացնի Էստոնիային, Լատվիային և Լիտվային պաշտպանության համար։ Պարբերականը նշել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, Բալթիկ ծովը գործնականում կանցնի դաշինքի լիակատար վերահսկողության տակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել