Երևանում շահագործման է հանձնվել հիմնանորոգված «Նոր Արաբկիր» այգին
12:43 - 27 օգոստոսի, 2022

Երևանում շահագործման է հանձնվել հիմնանորոգված «Նոր Արաբկիր» այգին

Երևանում շահագործման է հանձնվել հիմնանորոգված «Նոր Արաբկիր» այգին «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ՝ պլանավորված են:

Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ և վերագործարկեցինք շատրվանային համալիրը. վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»,- գրել է Հրաչյա Սարգսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել