Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
 |azatutyun.am|
10:54 - 31 օգոստոսի, 2022

Օդեսայի պատմական կենտրոնը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում |azatutyun.am|

azatutyun.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԿ-ի մշակույթի գործակալությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի դիմումը Օդեսայի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ ներառելու մասին, հայտնում է Reuters գործակալությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեն երեկ Փարիզում հանդիպել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեկսանդր Տկաչենկոյի հետ, ինչից հետո հայտարարել է, որ Օդեսայի կարգավիճակի հարցը կքննարկվի հրատապ կարգով:

Ենթադրվում է, որ Օդեսային կտրվի վտանգի տակ գտնվող օբյեկտի կարգավիճակ:

Անցած շաբաթ ռուսական զինուժի հարվածներից հետո Օդեսայում փլուզվել էր Գեղարվեստական թանգարանի պատմական շենքի ապակե տանիքի մի մասը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ են Կիևի և Լվովի պատմական կենտրոնները: Գործակալությունը քննարկում է նրանց կարգավիճակը ևս վտանգված դարձնելու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել