ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

 |armenpress.am|
11:36 - 31 օգոստոսի, 2022

ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում |armenpress.am|

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏէ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին oգոստոսի 31-ին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

«Դա այն կարեւորագույն բաներից մեկն է, որը ես ցանկանում եմ անել, եւ ես դա կանեմ»,- հայտարարել է ՄԱԳԱՏէ-ի ղեկավարը  պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում է վեց ամսվա լարված ջանքերից հետո» եւ պլանավորում է կայանում անցկացնել «մի քանի օր»:

«Մեր հանդեպ շատ կարեւոր խնդիր է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը եւ օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել է Գրոսին: Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ ՄԱԱՏէ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել է Կիեւից  եւ ուղղություն վերցրել դեպի էներգոդար՝  Զապորոժիեի ատոմակայան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել