«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի առաջին թողարմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Լիլիթ Սահակյանի հետ։
00:03 - Ինչո՞վ է զբաղվում ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը
07:09 - Գիտական ի՞նչ խնդիրներ է լուծում կենտրոնը
08:49 - Երկրաքիմիական էքսպերտային քարտեզների կարևորության մասին
13:05 - Ռադիոէկոլոգիայի բաժնի և դրա կիրառական հետազոտությունների մասին
16:08 - Կերերի և հողահանդակների բաժնի և գյուղատնտեսության համար դրա նշանակության մասին
18:19 - ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաներով Սևանի ծաղկման խնդրի ուսումնասիրման մասին
20:29 - Սննդային շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ստեղծման ու պետության հետ համագործակցության մասին
23:44 - Պետական պատվերների ու ՍԱՊԾ հետ համագործակցության մասին
31:12 - Գիտական արդյունքի շնորհիվ պետական մոնիտորինգային ծրագրերի վրա ծախսվող գումարների կրճատման մասին
32:06 - Պետական համակարգում ինստիտուցիոնալ հիշողության բացակայության մասին
34:10 - Գիտական հաստատությունների գործառույթները կրկնող այլ կառույցների ստեղծման պրակտիկայի մասին
35:43 - Ասպիրանտական դպրոցի խնդիրների ու լուծման ուղիների մասին
42:04 - Ովքե՞ր պետք է մասնակցեն շրջակա միջավայրի ոլորտի ռազմավարության մշակմանը
48:18 - Անորոշության պայմաններում ռազմավարությունների մշակման ու որոշումների կայացման մասին
comment.count (0)