«Ներկրվող ավտոմեքենաների հսկիչ գները բարձրացնում են 25-30 տոկոսով». բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց
 |news.am|
16:14 - 31 օգոստոսի, 2022

«Ներկրվող ավտոմեքենաների հսկիչ գները բարձրացնում են 25-30 տոկոսով». բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց |news.am|

news.am: Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ ներկրվող ավտոմեքենաների հսկիչ գները ՊԵԿ կայքից հանել են եւ դրանք բարձրացնում են 25-30 տոկոսով:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մայիսից ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսք կա Հայաստան եւ ՀՀ-ում ավտոմեքենաների առուվաճառքի բիզնեսը վերելք է ապրում, շատ մեքենաներ ենք արտահանում ՌԴ: 4 տարի շարունակ մենք օնլայն կարողանում էինք մաքսազերծման գները պարզաբանել ՊԵԿ համակարգում, բայց հունիսի 1-ից այդ բոլոր գները կորան օնլայն համակարգից: Հարկային մարմինները այդ գները ջնջեցին, որ չկարողանանք հսկիչ գներին տիրապետենք: Սա անում են դիտավորյալ, որ հսկիչ գները բարձրացնեն. տեսնելով, որ առեւտուրը մեծանում է, մեզնից շատ մաքսային գներ պահանջեն:

Հսկիչ գներն արդեն բարձրացրել են եւ հսկիչ գների որոշումը տրվել է մաքսատան պետերին, նրանք են որոշելու՝ ինչ գներ կիրառել քաղաքացիների մեքենաների հանդեպ: Հիմա մոտ 25-30 տոկոսով բարձրացնում են գները»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել