Որոնք են STARMUS VI փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները․ աշխարհահռչակ բանախոսների ելույթները կոնֆերանսների ընթացքում
12:37 - 02 սեպտեմբերի, 2022

Որոնք են STARMUS VI փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները․ աշխարհահռչակ բանախոսների ելույթները կոնֆերանսների ընթացքում

Սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI փառատոնի ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում

սեպտեմբերի 6-9-ը

«Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» (Discover the Cosmos and Change the World) 

սեպտեմբերի 8-9-ը 

«Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» (Space Technologies yesterday and tomorrow) կոնֆերանսները։ 

Կոնֆերանսների ընթացքում բանախոսները, ովքեր գիտության ոլորտում կարևոր ներդրում ունեցող անհատներ են` աստղագետներ, ֆիզիկոսներ, տիեզերագնացներ, քիմիկոսներ, այդ թվում նաև Նոբելյան մրցանակակիրներ, կխոսեն ամենատարբեր թեմաների շուրջ` անցյալի կարևոր բացահայտումներն ու նվաճումները կապելով տեխնոլոգիական ապագայի հետ։ 

«Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 6-9-ը՝ ժամը 15։00-19:00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Հիմնական սրահում, որի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները

Սեպտեմբերի

Թոնի Ֆադել (ipod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ և Nest-ի հիմնադիր)

Տեխնոլոգիական սիներգիաները Երկրի և տիեզերքի միջև 

Դոննա Սթրիքլենդ (Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր) Ինչպե՞ս կտրել ապակին լազերով 

Էմմանուել Չարպենտիե (Մանրէաբան և կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր) Գենային թերապիա 

Մոուրին Ռեյմո (Պալեո կլիմայագետ) Կլիմայական փոփոխություն. Արդյո՞ք շատ ուշ է 

Ժան֊Ժակ Դորդեյն (Ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն) Ուղերձ Երկրից` Երկիր մոլորակի մարդկանց 

Բերնհարդ Շոլքոֆ (Համակարգչային գիտնական) ֊ Արհեստական բանականությունը խելացի՞ է։ 

Քըրթ Վյութրիխ (Քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր) Ի֊ՌՆԹ և մեր մարմնի գործունեությանն աջակցող այլ կենսաբանական մակրոմոլեկուլներ Դեյվիդ Զամբուկա. Դու Մարսեցի՞ ես 

Սեպտեմբերի

Լուիս Ֆրիդման (Աստղաֆիզիկոս) 50 տարի Մարսի վրա: Mars 3֊ից և Mariner 9֊ից մինչև Starship 

Բեթանի Էլման (Մոլորակագետ) Գիտական հայտնագործություններ Մարսի վրաայսօր և վաղը 

Սքոթ Հաբըրդ (Ֆիզիկոս ) Մարսի հետազոտությունները. Վերակառուցում Միշել Մայոր (Աստղաֆիզիկոս, Նոբելյան Մրցանակակիր) Միլիարդավոր մոլորակներ Տիեզերքում 

Լիզա Կալտենեգգեր (Աստղաֆիզիկոս) Երկրագնդի նման մոլորակներ Դեյվիդ Գրինսփուն (Աստղակենսաբան) Կլիմայական աղետներ Վեներայի, Երկրի և Մարսի վրա 

Սեպտեմբերի

Ջիմ Բաղյան (Տիեզերագնաց և ֆիզիկոս) Մարդը տիեզերքում- Բժշկական և ֆիզիոլոգիական մարտահրավերներ 

Խավիեր Բարկոնս (Աստղաֆիզիկոս, ESO֊ի Գլխավոր տնօրեն) Ոտքերը` գետնին, աչքերը` դեպի երկինք. 60 տարի բացահայտելով տիեզերքի գաղտնիքները և նայելով առաջ 

Վու Ջի (Օդատիեզերական ինժեներ և NSSC-ի նախկին գլխավոր տնօրեն) Չինական տիեզերական ծրագիր 

Քամ Գաֆարիան (Գաղափարահեն ձեռներեց, X-energy, Axiom Space-ի հիմնադիր) Կառուցելով տնտեսություն Երկրից դուրս 

Քիփ Թորն (Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր) և Լիա Հալլորան (Արտիստ) Պոեզիա, արվեստ և գիտություն. Տիեզերքի աղավաղված կողմը 

Դիանա Էյքերման (Պոետ և Նատուրալիստ) ֊ Ի՞նչ է կյանքը ֊ Երկրի վրա և աստղերի ապարանքներում 

Մարկ Բոսլոու (Մոլորակագետ) Աստերոիդները գործողության մեջ - Կրակ գետնի

վրա 

Պանելային քննարկում Անդրեյ Սախարով 100, Թեմա Գիտության և տեխնոլոգիաների պատասխանատվությունն ու էթիկան 

Մոդերատոր Սոֆի Շեվարնաձե 

Մասնակիցներ` Էմմանուել Չարպենտիե, Գարիկ Իսրաելյան, Ռիչարդ Մարկո, Թոնի Դոն 

Սեպտեմբերի

Չառլի Դյուկ (Լուսնագնաց, Apollo 16 ծրագիր) Քայլելն ու վարելը Լուսնի վրա Ջորջ Նիլդ (Տիեզերագնաց և ինժեներ) Տիեզերական տուրիզմ՝ այսօր և վաղը Փոլ Ֆրենկլին (Տեսողական էֆեկտների ղեկավար) Տեսողական էֆեկտներ. Գիտությունից մինչև արվեստ 

Թոնի Դոն (Ծրագրի ղեկավար և EUROfusion-ի գործադիր տնօրեն) Շղթայական ռեակցիաներ. աստղի ստեղծում Երկրի վրա 

Քրիս Հեդֆիլդ (Տիեզերագնաց, ինժեներ, կործանիչների օդաչու և հեղինակ) Տիեզերագնացի ուղեցույց՝ Տիեզերքում քայլելու համար 

Ջորջ Սմութ (Ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր) Տիեզերքի ծագումը Լեոն Սթոք (Ինժեներ, IBM) Քվանտային համակարգիչների վերջին ձեռքբերումները Պանելային քննարկում Տիեզերական մրցավազք 2 Չառլի Բոլդենի, Ժան֊Ժակ Դորդեյնի և Վու Ջիի հետ 

«Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» կոնֆերանսը տեղի կունենա սեպտեմբերի 8֊9֊ը, ժամը` 11։00֊ 13։30, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի Փոքր համերգասրահում։ Կոնֆերանսի բանախոսների և նրանց ելույթների մանրամասները ներկայացված են ստորև

Սեպտեմբերի

Ժան֊Ժակ Դորդեյն (Ավիատիեզերական ինժեներ և ESA նախկին գլխավոր տնօրեն) - Բացում 

Ջորջ Նիլդ (Տիեզերագնաց և ինժեներ) - Կոմերցիոն տիեզերական դարաշրջան Նագին Կոքս (Համակարգային ինժեներ) ֊ Տիեզերքը և տեխնոլոգիաները. Մարսի մակերևույթի գործընթացները 

Ջոել Փարքեր (Աստղաֆիզիկոս) - Մինչև Արեգակնային համակարգի եզրը և դրանից այն կողմ. Թռչելով NASA-ի Horizons առաքելության հետ միասին 

Մայքլ Կեզիրիան (Հարավային Կառոլինայի համալսարանի հրավիրյալ դասախոս, Century Fathom-ի նախագահ և Միջազգային տիեզերական անվտանգության հիմնադրամի նախագահ) Տիեզերական կայունություն. Ուղեծրային տիեզերական միջավայր և ինտեգրում (օդային տարածքի հետ

Խուան Թոմաս Հերնանի (Բնապահպան֊գիտնական) ֊ Արբանյակների թրենդներն ու տեխնոլոգիաներն այսօր 

Սալեմ Հումեյդ Ալ Մարի (Մոհամմեդ Բին Ռաշիդ (Տիեզերքի Կենտրոնի Գլխավոր տնօրեն) - ԱՄԷ տիեզերական ծրագրը՝ Երկրից Մարս մոլորակ և դրանց միջև

Երվանտ Զորյան (Synopsys Հայաստանի նախագահ) Խելացի չիպերի տեխնոլոգիաներ` տիեզերական տեխնոլոգիաների հիմնաքարը 

Սեպտեմբերի

Հարոլդ «Սոննի» Ուայթ. Միջմոլորակային թռիչք, Լուսնի այլընտրանքային նկարը Գարետ Ռեյզման (Ինժեներ, NASA-ի նախկին տիեզերագնաց) -SpaceX - Հիանալի ճամփորդություն Falcon֊ից դեպի Starship 

Ադամ Բարրոուս (Աստղաֆիզիկական գիտությունների պրոֆեսոր) ֊ Տիեզերական նոր տնտեսության հիմնախնդիրներ. տիեզերական մնացորդներ, տիեզերական երթևեկության կառավարում 

Արմեն Քերլոփյան (Տվյալագետ, հետազոտող, ձեռնարկատեր, ներդրող և AI-ի փորձագետ) Տիեզերական առողջության հինգ վտանգները 

Արբի Կարապետյան (NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար) Տիեզերքից Երկիր - NASA/jpl օդափոխման համակարգը COViD - 19 հիվանդների համար 

Ալֆրեդ ՄքԻվեն (Մոլորակային երկրաբան և Մոլորակային պատկերների հետազոտական լաբորատորիայի (PIRL) տնօրեն) ֊ Մոլորակների մակերևույթների բարձր որակի պատկերում։

STARMUS VI փառատոնի մասին 

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ 

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ 

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել