Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով նշեց, որ վաղվանից սկսելու են խորհրդակցություններ ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, փորձագետների ու մասնագետների, բոլոր կարող մարդկանց հետ։
«Մենք պետք է ներկայացնենք մեր ռազմավարությունը՝ բոլոր ոլորտենրում, որպեսզի մարդիկ իմանան, որ կա հնարավորություն»,- ասաց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը շնորհավորեց Արցախի անկախության օրվա կապակցությամբ ու անդրադարձավ Արցախին առնչվող իրենց պահանջներին, պատգամավորը նշեց․
« Այս պատասխանատու օրը ես հայտարարում եմ, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Արցախը հայ ժողովրդի համար գոյաբանական խնդիր է։
Կա երեք սկզբունքային պահանջ՝ պետք է բացառվի որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը։ Պետք է բացառվի Արցախի ապառազմականացումը»։
Սաղաթելյանի խոսքով իրենք ունեն հստակ օրակարգ՝ վարչապետի պաշտոնանկության հարցը, որ կիրականացնեն մաքսիմալ շուտ, բայց ճիշտ ժամանակին։
Ազգային ժողովի աշխատանքների մեկանրկից հետո ընդդիմությունը կնախաձեռնի վարչապետին պաշտոնանկ անելու գործընթացը, որի համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։
comment.count (0)