ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ

 |armenpress.am|
09:56 - 06 սեպտեմբերի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչությունը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է ահաբեկչական գրոհը Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է Քաբուլում գրոհը ՌԴ-ի դեսպանատան անմիջական մերձակայքում»,- նշված է փաստաթղթում:

Դյուժարիկն ընդգծել է, որ Գուտերիշը «ցավակցություններ է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին»: ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Քաբուլի ժամանակով 10:50-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի մուտքի անմիջական մերձակայքում անհայտ զինյալը գործի է դրել պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով զոհվել են դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներ, աֆղան քաղաքացիների շրջանում նույնպես կան տուժածներ:

Քաբուլի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Խալիդ Զադրանն իր կողմից հայտնել է, որ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մերձակայքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում «Թալիբանի» չորս զինյալներ եւ դեսպանության երկու աշխատակիցներ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ահաբեկիչների տարածած հայտարարությունը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել