Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացու հրազենային վիրավորում ստացել. ՊՆ
13:28 - 06 սեպտեմբերի, 2022

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է մահացու հրազենային վիրավորում ստացել. ՊՆ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել