Հրայր Թովմասյանը, կինը, երեխաներն ու ևս 2 անձ հրավիրվել են Դատախազություն

 |factor.am|
14:44 - 06 սեպտեմբերի, 2022

Հրայր Թովմասյանը, կինը, երեխաներն ու ևս 2 անձ հրավիրվել են Դատախազություն |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից:

Հիշյալ անձինք ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում կարող են ներկայանալ ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Ըստ Դատախազության՝ Թովմասյանները պետք է ներկայանան սեպտեմբերի 7-ին: Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել