Քաղաքաշինական խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին
18:00 - 06 սեպտեմբերի, 2022

Քաղաքաշինական խորհրդի նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին

Քաղաքաշինության ոլորտի հիմնախնդիրները վերհանելու, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպելու և միասնական լուծումներ առաջարկելու նպատակով ձևավորվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհուրդ: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ օրերս կայացել է խորհրդի անդրանիկ նիստը:

Ինչպես հայտնում են կոմիտեից, ավելի քան 30 անդամից բաղկացած խորհրդի կազմում ընդգրկված են հեղինակավոր, փորձառու ճարտարապետներ, ինժեներներ, բնագավառի այլ մասնագետներ, ինչպես նաև Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության ղեկավարները: Խորհրդի մասնագիտական քննարկմանն են դրվելու նաև քաղաքաշինական և ճարտարապետական առումով կարևորություն ներկայացնող քաղաքաշինական օբյեկտների, ճարտարապետական համալիրների ու կառուցապատման նախագծերը:

Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է համագործակցության նման ձևաչափի ստեղծման նպատակը և խորհրդի աշխատանքների կազմակերպման կարգը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին կարևոր նախաձեռնությանը մասնակից լինելու համար՝ նա ընդգծել է մասնագիտական հանրության անմիջական մասնակցությամբ ոլորտի հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ վերհանելու կարևորությունը:

Առաջին նիստի ընթացքում քաղաքաշինական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցապատման կանոնակարգման հարցին: Առաջարկներն ամբողջացնելու նպատակով որոշվել է ժամանակ տրամադրել ներկաներին՝ դիտարկումները գրավոր ներկայացնելու համար:

Նշվում է, որ քաղաքաշինական խորհրդի նիստերը լինելու են պարբերական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել