Գործադուլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում |hetq.am|
12:00 - 08 սեպտեմբերի, 2022

Գործադուլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում |hetq.am|

hetq.am: Այսօր առավոտից գործադուլ է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում: Դասախոսները ներկայացել են աշխատավայր, սակայն չեն մտել լսարան: Սեպտեմբերի 1-ին դասախոսները գրավոր տեղեկացրել էին քոլեջի տնօրենին, որ պատրաստվում են գործադուլ իրականացնել: Քոլեջ են ժամանել նաև ոստիկանության ներկայացուցիչներ:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 24-ից հրապարակային բողոքի ակցիաներ են: Դասխոսները պահանջում են աշխատանքից ազատել քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը: Սեպտեմբերի 1-ին քոլեջում նույնիսկ դաս չեղավ: Դասախոսական անձնակազմն այդպիսով փորձում է պատկան մարմինների ուշադրությունը սևեռել ամիսներ շարունակ բարձրաձայնված դժգոհությունների վրա:

Դասախոսները պնդում են, որ Անգին Արշակյանն աշխատանքի չի ներկայանում, սակայն այսօր տեղեկացել են, որ նա աշխատանքից ազատել է քոլեջի երկու աշխատակցի:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել