Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը |azatutyun.am|
10:19 - 09 սեպտեմբերի, 2022

Եվրամիությունը և ԱՄՆ-ն ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է հինգ հայ գերիների վերադարձը Հայաստան:

«Մենք ողջունում ենք հայ ձերբակալվածների հայրենիք վերադարձի մասին հաղորդումները, ինչը դրական զարգացում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գործընթացի համար։ Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար», - Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս իր թվիթերյան էջում ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո: Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- հինգշաբթի օրը Թվիթերում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը Հայաստանին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել