ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնամիկայի նախարարությունից։
«Հանդիպման սկզբում ներկաները քննարկել են տնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։
Վերջերս ԱԶԲ-ն գործարկել է իր Գիտելիքի և նորարարության կենտրոնը, որը նույնպես համագործակցության հարթակ կարող է դառնալ։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական նոր ռազմավարությունը հիմնված է գիտելիքի վրա, իսկ ԱԶԲ-ի կողմից գիտելիքն ու նորարարությունն արդեն ներդրված են իրենց ծրագրերում։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի այն կարիքները, որոնց աջակցություն է անհրաժեշտ։
ԱԶԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև կայուն զարգացման ծրագրերով, մասնավորապես արևային կայանների և այլ նորարարական նախագծերով։
Զրույցի ընթացքում նախարարը հավելել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ ոչ միայն
տեխնոլոգիա օգտագործող, այլև ստեղծող երկիր», - ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)