Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են |azatutyun.am|
15:14 - 09 սեպտեմբերի, 2022

Հինգ նախկին գերիները առավոտից Քննչական կոմիտեում են |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Հայաստան վերադարձած հինգ նախկին գերիներն այժմ Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են:

Տեղում հավաքված նրանց հարազատները նշեցին, որ տղաներն այստեղ են առավոտյան 10-ից, իրենց ասել են, որ նրանք հավանաբար այսօր ազատ կլինեն, բայց թե որքան կտևեն քննչական գործողությունները, չգիտեն:

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի փոխանցմամբ` գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Խոսնակն առայժմ չի կարող ասել` այս քննչական գործողությունները երբ կավարտվեն:

Նա նաև հայտնեց, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո (2020 թվականի դեկտեմբեր), իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել