Արայիկ Հարությունյանը ներկա է եղել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը
20:06 - 09 սեպտեմբերի, 2022

Արայիկ Հարությունյանը ներկա է եղել դպրոցն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Վահրամ Դումանյանը,  «STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք:
 
«STARMUS» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը: Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում:
 
Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել