Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
14:20 - 10 սեպտեմբերի, 2022

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին և 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել