Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ երեկոյան այցելել է STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում Ազատության հրապարակում բացված գիտության ճամբար (Science Camp): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Նախագահը շրջայց է կատարել ներկայացված տաղավարներում, ծանոթացել ցուցադրություններին։
Թեմատիկ տաղավարներում ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները:
Գիտության ճամբար ծրագիրն անցկացվեկու է մինչև սեպտեմբերի 11-ը»։
comment.count (0)