ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը
11:27 - 12 սեպտեմբերի, 2022

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև նոր վարկային համաձայնագիր վավերացնելու հարցը

Ազգային ժողովն այսօրվա նիստի ընթացքում քննարկեց ՀՀ-ի և և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2022 թ․-ի մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրված պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է:

Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակն է աջակցել պետական կառավարման արդիականացմանը, քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը, ինչպես նաև մի շարք մի շարք էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով։ 

Նախորդ երեք ծրագրերի շրջանակում ՊԵԿ-ում կատարված բարեփոխումների, ինչպես նաև չորրորդ ծրագրի շրջանակում սպասվող փոփոխությունների վերաբերյալ Մուրադյանին հարց ուղղեց  ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«ՊԵԿ-ին հատկացվող գումարը ամենամեծն է, որովհետև մենք ամենամեծ ծավալի ծրագրերն ենք առաջարկել։ Հիմնական մի քանի ուղղություններ ունենք։ Ուղղություններից մեկը բջջային հավելածների զարգացումն է՝ հարկային և մաքսային ծառայությունների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում։ ՊԵԿ-ում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, իրականացվում են էլեկտրոնային հարթակում, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, որը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- ասաց Մուրադյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել